Սիմոնյան․ ՀՀ-ն ԵՄ անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում27 մարտի 2024 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում։ Նրան հարցրել են, թե ինչ է քննարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպմանը, արդյո՞ք հնարավոր է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը լինի, գրում է «Հայկական ժամանակը»։ «Ես օրակարգից տեղյակ չեմ։ Եվրամիության անդամակցության հարց այս փուլում չենք քննարկում։ Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասել է նա։ Ըստ նրա՝ հայտարարությունները, որոնք արվում են հայաստանյան ընդդիմության կողմից, թե ժողովրդավարության մակարդակը ցածր է Հայաստանում, միևնույն է, ԵՄ-ն արձանագրել է՝ շատ լավն են երկրի չափանիշները։ «Դա աննախադեպ շատ լավ բան է, բարձրացրեց նաև ՀՀ անվտանգության մակարդակը, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է ու սպասում է, որ մտնի, դառնա ԵՄ թեկնածու։ Մենք շատ անելիք ունենք Հայաստանում, որ ինչպես Վրաստանն ու Թուրքիան են տարիներով սպասում, չգնանք ու տարիներով սպասենք։ Պետք է ՀՀ-ում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ», - նշել է Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ հարց է նաև այն, թե ՀՀ-ն եթե դիմի, ապա այդ ընթացքը քանի տարի կարող է տևել։ Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |