ԱԺ նախագահ․ Շատ կասկածում եմ՝ ՀՀ-ի վրա Թուրքիայի հարձակման դեպքում ՌԴ սահմանապահները կպաշտպանեն մեզ27 մարտի 2024 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշմանը, նշել է, որ ՌԴ սահմանապահներին հայ-թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել։ «Հիմա էլ խոսում են, թե Թուրքիայի սահմանը ով է պահելու։ Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հիմա որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- ասել է Սիմոնյանը։ Դիտարկմանը, թե նշված հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում կորոշի հայ-թուրքական սահմանից էլ դուրս բերել ՌԴ սահմանապահներին, Սիմոնյանը պատասխանել է, որ նման խոսակցություն չի եղել՝ ինքը պարզապես արձագանքում է վերլուծաբանների կարծիքներին։ Սիմոնյանն ասել է, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |