Միլլերը՝ ապրիլի 5–ի հանդիպման մասին․ Չեմ հասկանում` ինչու դա կարող է հանգեցնել սրման կամ մտահոգել որևէ երկրի28 մարտի 2024 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը և դրա վերաբերյալ Բաքվի դժգոհություններին, ասել է, որ այն կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։ «Ես ակնհայտորեն համամիտ չեմ այդ մեկնաբանությունների հետ։ Չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել սրացման կամ աշխարհի որևէ երկրի համար մտահոգություն առաջացնել»,– ասել է Պետդեպի խոսնկաը։ Նա չի բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները ևս քննարկվեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, սակայն, հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ։ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ»,–ասել է նա։ Բաքվում տագնապած են ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից, որին մասնակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, համարելով դա «հայամետ դիրքորոշման դրսևորում»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։ Նշվում է, որ «Վաշինգտոնի և Բրյուսելի բացահայտ հայամետ դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների դեպքում»: Ասվում է նաև, որ այդ դեպքում «ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կկիսեն պատասխանատվությունը ՀՀ ապակայունացնող գործողությունների համար»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել |