Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է

Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է

PanARMENIAN.Net - ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործելու է տուգանքները նվազեցնելու համակարգը, հայտնում է ՆԳՆ–ն։

Նշվում է, որ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30%-ով:

Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։

Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20,000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14,000 դրամ։

15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30%-ի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---