ՀՀ-ն մոտ 30 տ մարդասիրական օգնություն կուղարկի Գազա28 մարտի 2024 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Օգնությունը կտրամադրվի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված անձանց։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասել է, որ օգնությունը կկազմի 29․94 տոննա՝ հիմնականում դեղեր ու մթերք, չոր սնունդ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է մոտ 19 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվեն համապատասխան միջոցներ մարդասիրական օգնության տեղափոխումը ապահովելու համար։ Սարգսյանն ասել է, որ Եգիպտոսի կառավարության հետ ձեռք են բերվել բոլոր պայմանավորվածությունները, բեռը կուղարկվի այնտեղ, որտեղից կհասցվի Գազայի բնակչությանը։ Հումանիտար օգնություն Գազա ուղարկելու մտադրության մասին ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |