Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում![]() 28 մարտի 2024 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասուլիսում ասել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամ ենք և զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում։ Նա այդպես է պատասխանել հարցին, որ, ըստ լուրերի, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու միասնական համաձայնության չկա ՔՊ խմբակցությունում՝ հաշվի առնելով մտահոգությունները, որ Հայաստանի տնտեսությունը կապված է ՌԴ հետ ու կարող են խնդիրներ առաջանալ, գրում է Panorama.am-ը։ «Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ որում, շատ ավելի քիչ, քան վճարում ենք»,–ասել է նա։ Նա նշել է, որ զուգահեռաբար նաև Եվրամիության և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ են աշխատում։ «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |