Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները29 մարտի 2024 - 10:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը ՌԴ–Հայաստան հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք գիտակցաբար փլուզում են ՌԴ հետ հարաբերությունները։ «Հայաստանում ես արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանելու ներկայիս իրավիճակը, այն, անշուշտ, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, միտումնավոր խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Ըստ Լավրովի, Երևանի այս կուրսը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու միտումով։ Անդրադառնալով ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը՝ Լավրովն ասել է, որ այն համաձայնեցված չէր Ադրբեջանի հետ և այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ «ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»: Մարտի 27–ին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այhան Հաջիզադեն էր հայտարարել, թե Կանադայի անդամակցումը ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը «այն դե ֆակտո ՆԱՏՕ-ի առաքելություն է հիշեցնում»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |