Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է![]() 29 մարտի 2024 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի այն հայտարարությանը, թե ապրիլի 5–ի ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումը հակառուսական ուղղվածություն ունի, ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է։ Միլլերը նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։ «Ես կասեի, որ որոշակի տուրբուլենտությունը, որն առկա է տարածաշրջանում, ՌԴ վերջին մի քանի ամիսների գործողությունների հետևանք է։ Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, այն կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ Երևանն աշխատում է առևտրային կապերի դիվեսիֆիկացման և հումանիտար կարիքների բավարարման վրա, ուրիշ ոչինչ»,–ասել է նա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։ Ըստ նրա, այդպիսի հանդիպումները մտահոգում են տարածաշրջանի երկրների մեծ մասին, քանի որ միտված են ոչ թե խաղաղության հաստատմնը ՀՀ և Ադրբեջանի միջև, այլ «Արևմուտքի ներթափանցմանը Հարավային Կովկաս իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, հակառուսական օրակարգին հետևելու պարտադրանքը, Մոսկվայի հետ դարավոր կապերի քանդմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |