ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ29 մարտի 2024 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրներում ռոումինգի սակագների արդարացի գնագոյացման կանոնները նախատեսվում է հաստատել մինչև 2024–ի ավարտը։ Այդ մասին ասվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և կապի ոլորտում խոչընդոտների վերացման հարցերով աշխատանքային խմբի նիստում։ Նիստն անցել է առցանց՝ ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և բջջային կապի օպերատորների մասնակցությամբ: Քննարկվել է հանձնաժողովի մշակած նախագիծը։ ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչն ասել է, որ արդարացի գնագոյացում ասելով, նկատի ունեն տեղայինին մոտ սակագինը։ «Ձգտում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ պետությունների քաղաքացիները միության ցանկացած երկրում օգտվեն, այսպես կոչված, «տնային» սակագներով կապից»,–ասել է նա։ Նշվել է, որ դեռևս մնում են բաց հարցեր՝ նախ պետք է որոշել այդպիսի թրաֆիկի ծավալ, ինչպես նաև այն, որ բջջային օպերատորներն ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ արտոնյալ սակագինը կարգավորելու համար։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |