Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը29 մարտի 2024 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումներից։ Մանավորապես, նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչելու Փաշինյանի որոշումը Պրահայի գագաթնաժողովում։ «Երբ 2022–ին Պրահայում, այսպես կոչված Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում, նրանք փաստաթուղթ ստորագրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, այն մասին, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մեզ ոչ ոք տեղյակ չպասհեց։ Հետո, հերթական հանդիպման ժամանակ Պուտնը Փաշինյանին ասաց՝ «զարմացանք, որ այդպես եք որոշել»։ Ոչ մի բացատրություն չի եղել, Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարվա ջանքերին զուգահեռ պետք է նաև ինչ–որ կերպ կարգավորել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը, և մենք դրանով զբաղվում էինք»,–ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ բոլոր եռակողմ պայմանավորվածությունները սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, ընդհանուր առմամբ՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ այդ ամենը համաձայնեցվել է ՌԴ ակտիվ նախաձեռնողական դերակատարությամբ։ «Եվ դրան զուգահեռ, ԵՄ–ն քաշում էր հայերին ու ադրբեջանցիներին իր կողմ, և Փաշինյանն այդ գաղափարի գլխավոր կողմնակիցն էր՝ ԵՄ ու ԱՄՆ հարթակում աշխատելու։ Նրանք կանոնավոր կերպով մեկնում էին այնտեղ, ի վնաս ՌԴ տարածքում նախատեսվող հանդիպումների։ Բայց երբ նա ինքը ստորագրեց, որ այդ տարածքն Ադրբեջանի մաս է, կարգավիճակի մասին հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին լքել Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանը հարցրեց Պուտինին՝ «ինչո՞ւ եք բախտի քմահաճույքին հանձնել ղարաբաղիցներին»։ Պատասխանը եղավ՝ i սեր Ատծո, այդ դուք եք որոշել, որ նրանք այլևս քաղաքացիներ չեն, կամ չեն հավակնում Ադրբեջանից զատ այլ քաղաքացիության»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովը հավելել է, որ երբ լինում էր Երևանում, նրան թվում էր, որ Փաշինյանն այնուամենայնիվ հասկանում է Հայաստանի շահը ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունից։ «Բայց հիմա ՀՀ պաշտոնյաները Հայաստանի Անվտանգության խորհրդում և խորհրդարանում ուղիղ ասում են, որ պետք է ավելի շատ հենվել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ–ն, իբր, չի կատարում իր պարտավորությունները ՀՀ հանդեպ։ Այսինք, ըստ էության վերադարձ է արվում այն արտահայտություններին ու գաղափարներին, որոնցով Փաշինյանը ձևավորել էր «Ելք» շարժումը»,–ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |