Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում![]() 29 մարտի 2024 - 15:09 AMT PanARMENIAN.Net - 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին: Որոշումը կայացրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։ Ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար հայկական կողմը Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարների կողմից արժանացել է հուշանվերների: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |