Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին![]() 29 մարտի 2024 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Move2Career-ի կողմից կազմակերպված կարիերայի և նեթվորքինգի Recruit Days բիզնես միջոցառմանը։ Ucom-ի ղեկավարը TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ, ներկայացնելով իր կարծիքներն ու դիտարկումներն ընկերություններում թվային փոխակերպում իրականացնելու և այդ գործընթացի ժամանակ ճիշտ հաղորդակցվելու մասին։ «Կարևոր է հասկանալ, որ թվային տեխնոլոգիաները չեն գալիս մարդկանց աշխատանքից զրկելու, այլ գալիս են մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու: Դրանց շնորհիվ ընկերությունները կարող են ավելի մեծ եկամուտներ ունենալ, խնայել ու ավելի արդյունավետ լինել: Ղեկավարներն անպայման պետք է համոզվեն, որ աշխատակիցները հասկանում են, թե ինչ է նշանակում թվայինը, պետք է այս ուղղությամբ աշխատեն, բացատրեն ինչի համար է արվում թվային փոխակերպումը: Այդ դեպքում աշխատակիցներն ավելի ներգրավված կլինեն թվային փոխակերպման գործընթացում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Աշխատանքային թիմի ձևավորումը 202X-ին. մարտահրավերներ, միտումներ, հեռանկարներ» խորագրով լիագումար նիստի ընթացքում խոշոր բիզնեսների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են խնդիրներ, որոնց բախվում են ընկերություններն աշխատանքի ընդունման ընթացքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |