Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ29 մարտի 2024 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Թվային վճարումների ոլորտում առաջատար Visa-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ EBRD-ն, համատեղ կազմակերպել էին Women in Business of Armenia կոնֆերանսը, որի ընթացքում Visa-ն ներկայացրել է իր She’s Next Empowered by Visa համաշխարհային նախաձեռնությունը, իսկ EBRD-ն պատմել է Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված իր ավելի քան 10 տարվա գործունեության մասին: Կոնֆերասնի ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: Քննարկման ընթացքում նա խոսել է կնոջ անփոխարինելի դերի, բիզնես ոլորտում հաջողության կարևոր չափանիշների և մշակութային առանձնահատկությունների մասին։ «Բիզնես սկսելու համար նախ պետք է ունենալ վառ գաղափար՝ երազանք՝ ինչ-որ նոր բան անելու կամ ինչ-որ բանը նորովի անելու համար: Սակայն դա բավարար չէ: Պետք է իմանալ՝ ինչպես այդ գաղափարին տալ «բիզնես փաթեթավորում»․ որոշել թիրախային շուկան, գնագոյացումը, վաճառքի ուղիները, առաջխաղացման ռազմավարությունը, մատակարարների հետ հարաբերությունները և այլն: Շատ ուրախալի է, որ այնպիսի հզոր ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն և EBRD-ն, օգնում են կին ձեռներեցներին ձեռք բերել անհրաժեշտ բիզնես մտածելակերպ, հմտություններ ու կապեր»,- նշել է Տաթևիկ Խաչատրյանը: She’s Next Empowered by Visa-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու ու ընդլայնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց |