Կահիրե-Երևան կանոնավոր ուղիղ չվերթեր կմեկնարկեն

Կահիրե-Երևան  կանոնավոր ուղիղ չվերթեր կմեկնարկեն

PanARMENIAN.Net - ANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթեր է մեկնարկում՝ թռիչքները կիրականացվեն հունիսի 20-ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր, ANRIVA ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Կահիրե- Երևան-Կահիրե կանոնավոր չվերթը, վստահ եմ, մեծապես կնպաստի դեպի Հայաստան ներգնա տուրիզմի զարգացմանը. այսուհետ կլոր տարի Հայաստանն իբրև զբոսաշրջային ուղղություն հասանելի կլինի եգիպտացի զբոսաշրջիկների համար, իսկ հազարավոր եգիպտահայերի համար՝ դեպի հայրենիք մշտապես պահանջված ուղիղ ու կարճ ճանապարհ:

Մյուս կողմից էլ, Կահիրե-Երևան-Կահիրե շաբաթական կանոնավոր թռիչքները հոյակապ հնարավորություն են ՀՀ քաղաքացիների համար, ովքեր կարող են այսուհետ Եգիպտոս մեկնել ոչ միայն ծովային հանգստի, այլև հնագույն քաղաքակրթության, արաբական աշխարհում հայկական հետքը տեսնելու նպատակով: Կահիրեում հայերը հարյուրամյակներով պատմություն են կերտել և միայն այս քաղաքում հայկական 3 եկեղեցի կա։

Երբ 2017-ին, մոտջ 3 տարի բանակցություններից ու ահռելի ներդրումներից հետո, մեկնարկեցինք դեպի Եգիպտոս, մասնավորապես Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ուղիղ կանոնավոր թռիչքները, ոչ ոք, ո´չ Հայաստանում, ո´չ Եգիպտոսում, չէր հավատում ու պատկերացնում, որ մեզ դա կհաջողվի, կհաջողվի կլոր տարին անդադար կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոս»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---