«Նորվիկ» ՈւՎԿ-ն մասնակցել է Աշխատանքի Տոնավաճառին 8 մայիսի 2009 - 12:45 AMT PanARMENIAN.Net - «Նորվիկ» ՈւՎԿ-ն մասնակցել է Հայաստանի Պետական Տնտեսական Համալսարանի (ՀՊՏՀ) կողմից կազմակերպված «Աշխատանքի Տոնավաճառին», որը անցէ կացվել մայիսի 5-ին «Կոնգրես» հյուրանոցում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր գործունեությունը, նոր աշխատակիցների ներգրավման քաղաքականությունը եւ տեղեկացրել է այցելուներին թափուր աշխատատեղերի մասին: «Աշխատանքի Տոնավաճառին» այցելել են ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլեւ Հայաստանի գրեթե բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները եւ շրջանավարտները: Միջոցառման նպատակն էր անմիջական կապ ստեղծել գործատուների եւ իրենց պոտենցիալ աշխատակիցների միջեւ: «Նորվիկ» ՈւՎԿ-ն նույնպես ակտիվ մասնակցել է միջոցառմանը եւ հատկապես քննարկմանը, որի ընթացքում առաջ են քաշվել մի շարք կարեւոր հարցեր, որոնց նպատակն էր ուսանողների մրցունակության բարձրացմանը ուղղված միջոցառումների մշակումը: ՀՊՏՀ-ի ռեկտոր Յու. Սուվարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց «Նորվիկ» ՈւՎԿ-ի աշխատակիցներին միջոցառմանը եւ քննարկմանը արդյունավետ մասնակցություն ցուցաբերելու համար: ՀՊՏՀ-ն առաջին անգամ է կազմակերպում նման միջոցառում, բայց ծրագրավորում է այսուհետ պարբերաբար անց կացնել «Աշխատանքի Տոնավաճառ», քանի որ այն ապահովում է ուղղակի կապ աշխատաշուկայի եւ գործատուների միջեւ: Հիշեցնենք, որ «Նորվիկ» ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության կողմից: Վերջին երկու տարիների ընթացքում «Նորվիկ»-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը վարկային կազմակերպությունների մեջ հայաստանյան շուկայում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |