Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում․ Հաղթել են ընդդիմադիր քեմալները 1 ապրիլի 2024 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարության և զարգացման» կուսակցությունը վերջին 20 տարում առաջին անգամ պարտվել է ընդդիմությանը մարտի 31–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում։ Քվեների 90 տոկոսի հաշվարկից հետո նախնական տվյալներով, քեմալական Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը խոշոր քաղաքներում ստացել է ձայների մոտ 37.35%-ը, իշխող ԱԶԿ-ն՝ 35.75%-ը, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել։ «2023 թվականի մայիսին ընտրություններում մեր հաղթանակից ինն ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք»,-ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ ինքը և իր կուսակցությունը չեն անտեսի ժողովրդի կամքի դրսևորման արդյունքները։ ԺՀԿ-ն վստահ հաղթանակ է տարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, հայտնում է Ermenihaber-ը։ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 51.9%–ը, Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշ - 60.35%–ը, Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջեմիլ Թուգայ - 48.90%։ ԱԶԿ-ին և ԺՀԿ-ինձայների 6.19 տոկոսովհաջորդում է «Նոր բարօրություն» կուսակցությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |