Կառավարությունը սահմանել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողակարգը 8 մայիսի 2009 - 13:09 AMT PanARMENIAN.Net - «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Երեւանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում «Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաեւ Երեւանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը: 2 օր ժամկետ է տրվել` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագծերը մեկ անգամ եւս քննարկելու եւ վերջնական տեսքի բերելու համար»,-ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ:Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, ըստ որի Երեւան քաղաքին տրվել է համայնքի իրավական կարգավիճակ, սահմանվել են ավագանու եւ Երեւանի քաղաքապետի լիազորությունները: Սահմանվել է նաեւ, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Փոփոխություններ են կատարվել նաեւ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 922-Ն, ինչպես նաեւ 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշումներում, որոնք պայմանավորված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով: Մայիսի 31-ին առաջին անգամ տեղի կունենան Երեւանի ավագանու խորհրդի եւ քաղաքապետի ընտրությունները: Ընտրություններին մասնակցում են վեց կուսակցություններ եւ մեկ դաշինք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները, ընդդիմություն անցած ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Մայրաքաղաքի քաղաքապետը ինքնաբերաբար կդառնա 41 տոկոսից ավելի ձայներ հավաքած հաղթանակած կուսակցության «առաջին համարը»: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |