Պեսկով․ «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը ՀՀ–ում ԱՄՆ-ի ճնշումների հետևանք է՝ աշխատում ենք շտկել իրավիճակը 1 ապրիլի 2024 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ բանկերն ապրիլից դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման հետևանքով։ Նա հավելել է, որ շատ երկրներ են բախվում ԱՄՆ աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների, պատժամիջոցների սպառնալիքների, և, իհարկե, տնտեսական հաստատությունները՝ ընկերություններ, բանկեր և ֆինանսական այլ կառույցներ, միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար, գրում է ՏԱՍՍ–ը։ Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ ճնշումը չի նշանակում, թե «ռիսկերի նվազեցման և իրավիճակը շտկելու ուղղությամբ աշխատանք չի տարվում հայ գործընկերների հետ»։ Նա հավելել է, որ ՌԴ–ն ու Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի սպասարկման հետ կապված իրավիճակի շտկման ուղղությամբ, հայտնում է ՏԱՍս–ը։ «Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է ամերիկացիների այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է Պեսկովը։ «Միրը» Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, որը գործում էր հայկական շուկայում մինչև մարտի 30–ը։ «Միրի» քարտապանները գործարքներ կկարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա» բանկի միջոցով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |