ՀԱՊԿ–ն իր պատասխանատվության գոտին է համարում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետսահմաններով 1 ապրիլի 2024 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ–ից պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ–ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին հարցին։ Նշվել է, որ ՀԱՊԿ–ն իր պատասխանատվության գոտին է համարում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետսահմանների շրջանակում, գրում է ՌԲԿ–ն։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից, եթե կազմակերպությունը չպատասխանի այն հարցին, թե որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ Կազմակերպությունում ասել են, որ պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավական բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան առարկայական պատասխան ստանալ: «Ըստ 2010թ․ փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի կարգավորված է Հայաստանի և նրա հարևանների միջև», - ասել են կազմակերպությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ հետ հարաբերություններին, ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, հայկական կողմի գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.: Խոսելով մասնակցությունը սառեցնելու մասին՝ նա նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ որոշումները չի արգելափակում, բայց դրանց չի մասնակցում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |