Կլաար․ ԵՄ առաքելությունը բաց է նաև Բաքվի հետ գործակցության համար 2 ապրիլի 2024 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը ՀՀ–Ադրբեջան սահմանին, նշել է, որ Հայաստանում տեղակայված առաքելությունը թափանցիկության ապահովման կարևոր գործառույթ է իրականացնում։ Նա նաև նշել է, որ ԵՄ առաքելությունը բաց է նաև Բաքվի հետ գործակցության համար։ «Առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան խնդիրներ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես, օրինակ, Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է դա ապահովվում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»,- ասված է գրառման մեջ։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, X-ի իր միկրոբլոգում կրկին հայտնել է, որ դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ «EUMA-ն ապրիլի 1–ին կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր»,- ասված է գրառման մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |