ՀՀ ԱԳՆ. Խորապես մտահոգված ենք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ

ՀՀ ԱԳՆ. Խորապես մտահոգված ենք  Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգի հրապարակման մեջ։

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհերին և վիրավորներին», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Իրանը և Սիրիան հարձակման համար մեղադրում են Իսրայելին։

Ապրիլի 1–ին հասցված հրթիռային հարվածի արդյունքում առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում 2 գեներալ՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և գեներալ Մոհամամդ Հադի Հաջի Ռահիմին։ Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---