Ըստ Բաքվի՝ Ֆրանսիան «անհիմն է մեղադրում Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության համար» 3 ապրիլի 2024 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությանն Ադրբեջանի կողմից սպառնալիքների և Բաքվի ագրեսիվ հռետորաբանության մասին հայտարարություններին, որոնք նա արել է ապրիլի 2–ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ըստ Բաքվի՝ Ֆրանսիան «անհիմն է մեղադրում Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության համար», գրում է Haqqin.az-ը։ «Սեժուրնեի հայտարարությունները տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացին խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի վառ օրինակն են։ Անթույլատրելի է, որ ֆրանսիական կողմը մեղադրի Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության մեջ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում է նաև, թե ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ «քանի դեռ նրա ապակառուցողական գործունեությունը չի դադարեցվել, դա օգուտ չի բերի ոչ Ֆրանսիայի խաթարված իմիջին, ոչ էլ Հայաստանի, որին նա ամեն կերպ պաշտպանում է»։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 2–ին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը խոսել են նաև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից։ Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |