Զախարովա․ Երևանը Ղարաբաղի հարցով որոշումները կայացրել է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ 3 ապրիլի 2024 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումները կայացրել է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե իբր Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ, սուտ են։ Այդ մասին նա ասել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ Նա հավելել է, որ արևմտյան երկրներն առաջ էին տանում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման, իսկ ԼՂ բնակիչների իրավունքները ոչ մի կերպ չեն ամրագրվել կամ երաշխավորվել այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ականների թելադրանքով։ «Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այն ամենը ՌԴ–ի և ՀԱՊԿ–ի պատճառով են։ Ես ստի մեջ եմ մեղադրում բոլոր նրանց, ով քարոզում է այդ գաղափարն ու տարածում։ Դա ճիշտ չէ, դա սուտ է։ Այդ որոշումը պաշտոնական Երևանն ընդունել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես մեղադրում եմ ստելու մեջ բոլոր նրանց, ովքեր քարոզում և տարածում են ՌԴ և ՀԱՊԿ–ի մեղավորության գաղափարը ԼՂ հարցում Երևանի ընդունած որոշումների համար»,–ասել է նա։ Նա հավելել է, որ ՌԴ–ն ու նախագահ Վլադիմիր Պուտինը բազմաթիվ անգամ օգտագործել են բոլոր հնարավորությունները, քաղաքական և անձնական, կանխելու համար արյունահեղությունն ու լայնածավալ պատերազմը տարածաշրջանում։ «Գլխավորը հիմա այն է, որ Երևանը, տնօրինելով այս կամ այն տարածքը, գյուղերը, հիշի և պատասխանատվություն կրի իր որոշումների համար և այլոց վրա չբարդի սեփական սխալների համար մեղքը»,–ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |