Սպերցյանը 4-րդն է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում

Սպերցյանը 4-րդն է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում 4-րդն է: Ցուցակը հրապարակել է Transfermarkt-ը։

Սպերցյանի տրանսֆերի գինը 18 մլն եվրո է, գրում է Gazeta.ru-ն։

Վարկանիշի առաջատարը Վրաստանի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (80 մլն եվրո):

Երկրորդը Ուկրաինայի և Լոնդոնի «Արսենալի» խաղացող Ալեքսանդր Զինչենկոն (42 մլն եվրո), երրորդը՝ Ռուսաստանի հավաքականի և ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (30 մլն եվրո)։ Հինգերորդ տեղում ԲԿՄԱ–ի նախկին ղազաստանցի խաղացող Բախտիեր Զայնուտդիւնովն է (6 մլն եվրո)։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---