ՌԴ–ն կոչ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին վերականգնել երկխոսության եռակողմ մեխանիզմները 3 ապրիլի 2024 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ–ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել երկխոսության եռակողմ մեխանիզմները։ «Կարծում ենք, որ ժամանակն է վերականգնել ՌԴ–Ադրբեջան–Հայաստան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը։ Կոչ ենք անում գործընկերներին քաղաքական կամք դրսևորել, վերսկսել շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը ձևաչափերում, որոնց շրջանակներում ՌԴ աջակցությամբ սկսվել էր ամենաբարդ հարցերի արդյունավետ լուծումների որոնումը, այդ թվում սահմանների սահմանազատման, տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի մշակման»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Ըստ նրա, բոլոր տարածքային վեճերն ու պահանջները Բաքվի ու Երևանի միջև պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում։ «Մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան»,–ասել է նա։ Զախարովան հավելել է, որ ՌԴ առաջարկությունը բանակցությունների սեղանին է։ «Ի տարբերություն ԵՄ–ի և ԱՄՆ–ի, որոնք զիջումներ են կորզում մի կողմից և սպառնալիքներ հասցեագրում մյուսին, մենք միշտ հանդես ենք եկել տարաձայնությունների համալիր, փոխզիջումային լուծման օգտին»,–ասել է նա։ Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։ «Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |