Միլլերը՝ Ալիևի դժգոհությունների վերաբերյալ․ Ապրիլի 5–ի հանդիպումը կայանալու է 4 ապրիլի 2024 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Բյուսելում նախատեսված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը կայանալու է։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա այդպես է պատասխանել այն դիտարկմանը, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին Բաքվի տարածած հաղորդագրության համաձայն Ալիևն ասել է, թե «եռակողմ հանդիպումը չհետաձգելը՝ չնայած իր հայտնած արդարացի մտահոգություններին, կհանգեցնի նոր բաժանարար գծերի առաջացմանն ու լարվածության սրման, ոչ թե խաղաղության»։ «Հանդիպումը լինելու է»,- ասել է Միլլերը։ Բլինքենի հետ հեռախոսազրույցում Ալիևն իր դժգոհությունն էր հայտնել ապրիլի 5–ին նախատեսված ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից՝ նշելով, թե «դրա նախապատրաստումը թափանցիկ չի եղել և ներառական չէ»։ Ալիևն ասել է, թե իր տեղեկություններով բրյուսելյան հանդիպման նախապատրաստական փուլում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռազմական օգնությունը ՀՀ–ին, համատեղ զորավարժությունների անցկացումը, ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը Ադրբեջանի հետ սահմանին, ՀՀ սպառազինումը Եվրոպական հիմնադրամի և ԱՄՆ բյուջեի հաշվին։ Բլինքենն ասել է, որ ապրիլի 5–ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով |