Ադրբեջանը զորավարժություններ կանցկանցի 4 երկրի հետ, որից 3–ը ՀԱՊԿ անդամ է![]() 4 ապրիլի 2024 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հուլիսին զորավարժություններ կանցկացնի Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ, որոնցից վերջին 3–ը ՀԱՊԿ անդամ է։ Զորավարժությունները լինելու են օպերատիվ–տակտիկական և հրամանատարաշտաբային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է APA-ն։ Զորավարժություններն անցկացվելու են Ղազախստանի «Օյմաշա» պոլիգոնում, ինչպես նաև Կասպից ծովի Թոքմակ հրվանդանում՝ «ուսումնական և մարտական խնդիրներ են կատարվելու զինված հակամարտությունների վայրը որոշելու ուղղությամբ»։ ՀԱՊԿ անդամ են ՌԴ–ն, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀՀ–ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |