ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Շվեդիա, Ֆինլանդիա և Լիտվա 5 ապրիլի 2024 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա, Ֆինլանդիա և Լիտվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել համապատասխան գործուղման մասին։ Աշխատանքային հանդիպումներին պատվիրակության կազմում կմասնակցեն Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը։ Գործուղումը կմեկնարկի Բելգիայից։ Արմեն Գրիգորյանն ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպմանը մեկնած պատվիրակության կազմում է։ «Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ պատվիրակության Բելգիայի Թագավորությունից (Բրյուսել) ապրիլի 7-8-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ), ապրիլի 8-10-ը ներառյալ՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) և ապրիլի 10-12-ը ներառյալ՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս), իսկ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին Հայաստանի Հանրապետությունից (Երևան) 2024 թվականի ապրիլի 8-10-ը ներառյալ գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)»,- ասվում է որոշման մեջ։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |