Հայաստանի ոստիկանությունը շարունակում է անհետ կորած ԱՄՆ քաղաքացու որոնումները 8 մայիսի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքացի, ձեռնարկատեր Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ին մոտ 20:00-ին դուրս է եկել Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից եւ այլեւս չի վերադարձել: Մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է ԶԼՄ-ներին, որ ստույգ տեղեկություն չունի Բերբերյանի խորհրդավոր անհետացման վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցները չեն հայտնել, թե հարուցվել է արդյոք քրեական գործ ԱՄՆ քաղաքացու կորստյան մասին: Հայտնի է միայն, որ հետաքննությունը վարվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն):Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները չեն հաստատում եւ չեն հերքում մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ Նազարեթ Բերբերյանի գողացված մեքենան ( ուգ կանաչ Toyota Land Cruiser) հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի մոտ: Բերբերյանի ընտանիքը բնակվում է Կալիֆոռնիա նահանգի հարավային մասում: Նազարեթ Բերբերյանն անշարժ գույք ունի Երեւանի կենտրոնում, վերջերս սկսել է «Լինարե Քոմփանի» հյուրանոցի շինարարությունը: Նազարեթ Բերբերյանն ունի նաեւ գորգերի ֆաբրիկա, որը գտնվում է Հայաստանի Արարատ մարզում: Բերբերյանի ընտանիքը եւ ընկերները հավաստիացնում են, որ նա թշնամիներ չուներ: Նազարեթ Բերբերյանը 1999-ից Հայաստանում զբաղվում է բիզնեսով: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար նշանակվել է 250.000 դոլար դրամական պարգեւ, հաղորդում է Shahan Natalie Family Foundation-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |