ԲԿ տնօրեն․ Ականի պայթյունից զինծառայող է տուժել՝ ոտքերն ամպուտացվել են 5 ապրիլի 2024 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այդ տեղեկությունը հաստատել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը, հայտնում է Factor.am-ը։ Նրա փոխանցմամբ՝ ականի պայթյունից տուժածը պայմանագրային զինծառայող է։ «Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել է բժշկական կենտրոնի տնօրենը։ Գրիգորյանը նաև հայտնել է, որ զինծառայողը հետագա բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Թեմայի վերաբերյալ տեղեկություններ չի հաջողվել ստանալ պաշտպանության նախարարությունից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |