ՊՆ․ Ոչ մարտական պայմաններում վիրավորված պայմանագրայինի կյանքին վտանգ չի սպառնում

ՊՆ․ Ոչ մարտական պայմաններում վիրավորված պայմանագրայինի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 4–ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել են ՊՆ-ից, հայտնում է «Փաստինֆոն»։

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել են ՊՆ-ից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այդ տեղեկությունը հաստատել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։ «Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել է բժշկական կենտրոնի տնօրենը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---