ՊՆ նախկին ղեկավարի նորաստեղծ կուսակցության օրակարգում իշխանություններին հեռացնելն է 6 ապրիլի 2024 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5–ին տեղի է ունեցել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին Կարապետյանը մասնակցել է Ռուսաստանից տեսաուղերձով: Նա ելույթ է ունեցել՝ թիկունքում Հայաստանի ու Արցախի դրոշը։ Իսկ դահլիճի մի անկյունում՝ ոչ երևացող տեղում, Ռուսաստանի դրոշ կար, որը, սակայն, պարզած չէր, հայտնում է «Ազատությունը»։ Նախկին պաշտոնյան քննադատել է գործող իշխանությանը, թե «ապաշնորհ գործողություններով երկիրը անդառնալի կորուստների են հասցրել», և ըստ նրա՝ եթե միջոցներ չձեռնարկեն, կկորցնեն պատմական հողերը: Արտաքին քաղաքականության մասին նա ևս խոսել է՝ նշելով միայն Ռուսաստանի հետ բարեկամության անհրաժեշտության մասին։ Բանակցությունները, նրա համոզմամբ, պետք է սկսել միայն Մոսկվայի երաշխիքների ներքո: Պաշտպանության նախկին նախարարը նաև ասել է, թե աշխատում են Բաքվից գերիներին հետ բերելու ուղղությամբ: Համագումարին նախկին պաշտոնյաներ կամ հայտնի քաղաքական ու հանրային գործիչներ չկային: Հիմնադիր կազմում նախկին պաշտոնյաներից Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն էր, որն «Ազատության» հետ զրույցում ասել է՝ գալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Հարցին՝ մինչև ընտրություննե՞րն են հեռացնելու, թե՞ ընտրությունների միջոցով, Շահինյանը հստակ չի պատասխանել։ «Այսօր զանգ պետք է խփել և ոչ թե գնալ իշխանությունների հետ ինչ-որ բանակցությունների, արտահերթ կամ հերթական ընտրությունների, այլ բացառապես մեկ օրակարգով է մտնում «Համահայկական ճակատ» կուսակցությունը քաղաքական դաշտ, դա մեր քաղաքացիների պատվիրակած լիազորությունն է՝ հեռացնել իշխանություններին»։ Վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի միջև հեռակա բանավեճը վերջերս նոր զարգացումներ էր ստացել, միմյանց փոխադարձ մեղադրանքներ ու զգուշացումներ էին արել։ Փաշինյանը հայտարարել էր, թե 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա դրա նախորդ օրն իրեն չի զեկուցել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։ Կարապետյանը սուտ էր որակել այդ պնդումները։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |