Մատենադարանի 8 ձեռագիր ցուցադրվում է Վենետիկի Դոժերի պալատում![]() 8 ապրիլի 2024 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Մատենադարանի 8 ձեռագիր ցուցադրվում է Վենետիկի Դոժերի պալատում։ Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյանները ներկայացված են Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին։ Ցուցասրահում ներկայացված է նաև Արցախում գրչագրված ձեռագիր։ Մատենադարանի պատվիրակությունն Իտալիայում է տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ: Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության թանգարանի և Ս. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության մասնագետների հետ համագործակցությամբ ընտրել է ցուցադրվող նմուշները։ Մամուլի ասուլիսին ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ կարևորություն են տվել Հայաստանի մասնակցությանը, խոսել արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների մասին։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |