ԵԽ գլխավոր քարտուղար․ Կշարունակենք աջակցել ՀՀ բարեփոխումներին

ԵԽ գլխավոր քարտուղար․ Կշարունակենք աջակցել ՀՀ բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ լավ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտոնյաների հետ։

«Գերազանց հանդիպում ունեցա այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,- գրել է նա։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ջերմ ընդունելության համար։

Ընթերցեք նաև․ Ակցիա ԱԳՆ–ի դիմաց, որտեղ ժամանել է Բուրիչը․ «Ազատություն Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին»

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---