Ըստ նոր կանոնադրութան՝ բանակում «ուռա»–ի փոխարեն «կեցցե» կգոչեն![]() 8 ապրիլի 2024 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Գերատեսչությունից նշել են, որ կանոնադրության վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «ուռա»–ն փոխարինել «կեցցե»–ով այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։ Միևնույն ժամանակ, հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում: Անցումը նոր կանոնադրությանը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։ Պաշտպանության նախարարությունից նշել են, որ կանոնադրությունը այլ երկրների բանակների որևէ մոդելին հարմարեցնելու խնդիր չի դրվում: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր նաև զինծառայողների համար նոր համազգեստի ներդրման ծրագրերի մասին: Այն հաշվի կառնի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |