Գրիգորյանը Շվեդիայում կարևորել է ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը 8 ապրիլի 2024 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Շվեդիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը կարևորել է վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ և կարևորել այդ հարաբերությունների նոր գործընկերության օրակարգը: Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում։ Նա ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը: Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումից և այդ համատեքստում կարևորել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |