ՆԳՆ․ Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ չի ձերբակալվել՝ լուրը կեղծ է![]() 9 ապրիլի 2024 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։ Նա ասել է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու: «Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնել է Սարգսյանը: Ավելի վաղ Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |