Դըկոտինյի․ Ֆրանսիան ՀՀ-ին այնպիսի զինտեխնիկա է տրամադրում, որը բոլորը կցանկանային ստանալ 9 ապրիլի 2024 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Փարիզը Երևանին այնպիսի զինտեխնիկա է տրամադրում, որը բոլորը կցանկանային ստանալ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ֆրանսիան այնպիսի ռազմական տեխնիկա ունի, որը բոլորը կցանկանային ստանալ, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,–ասվում է գրառման մեջ։ Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը Thales ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ Ground Master 200 ռադարների մասին, որի երեք օրինակ վաճառվել է Հայաստանին։ Politico-ի հոդվածում ֆրանսիացի պաշտոնյան, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, ասում է, որ այդ ռադարներն «առաջին շինարարական բլոկն է օդային տարածքի ինքնիշխանության ապահովման գործում»։ Նշվում է, որ GM համակարգերը, որոնք մոբիլ են սովորաբար տեղադրվում են բեռնատարների վրա, հագեցած են հեռահար թվային ռադարով, որը կարող է թիրախներ նույնականացնել ինչպես շատ ցածր, այնպես էլ շատ բարձր դիրքերում։ Այն կարող է թիրախավորել ամեն ինչ՝ ցածր բարձրության վրա թռչող տակտիկական ինքնաթիռներից մինչև ԱԹՍ–ներ կամ թևավոր հրթիռներ։ 2023–ի հոկտեմբերին France info–ն, անդրադառնալով ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարների հանդիպմանն ու ավարտին կնքված պայմանագրին, գրել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից GM200 (Ground Master 200) ռադիոլոկացիոն 3 կայան կգնի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |