Օհանյան․ Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը

Օհանյան․ Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, իր կարծիքով, բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը։

Նա հավելել է, որ սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, գրում է Aysor.am-ը։

«Իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։ Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ՝ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։

Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,-ասել է Օհանյանը։

Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը։

«Դա միակողմանի պահանջ է»,–ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին հող չի հանձնելու։

«Դուք ինձ արդեն նեղում եք։ Ոչ մեկը հող չի հանձնում, մենք հող տվող չենք, եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք»,– ասել էր նա։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---