Հայաստանը ստույգ տեղեկություն չունի թրաֆիկինգի զոհերի մասին 8 մայիսի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Թրաֆիկինգը մարդկանց միայն արտասահման կանչելը չէ, Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներայացուցիչ Էվա Բյոդեն: Նա հատուկ ուշադրություն դարձրեց նրան, որ թրաֆիկինգը հաճախ իրագործվում է երկրի ներսում: Էվա Բյեդեն մարդկանց շահագործման բազմաթիվ օրինակներ բերեց, շոշափեց մարդկանց վաճառքի բոլոր տարատեսակները եւ ընդգծեց համալիր մոտեցման անհրաժեշտությունն այս հարցի լուծման գործում:PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչում է նախօրեին Երեւանում բացված Թրաֆիկինգի զոհերի օգնության կենտրոնի նպատակը, Էվա Բյոդեն հայտարարեց, որ Կենտրոնը նախատեսված է Հայաստանում թրաֆիկինգի խնդիրների ուսումնասիրման համար, քանի որ հասարակության տեղեկացվածությունը մարդկանց վաճառքի մասին իր բոլոր ձեւերում նպաստում է թրաֆիկինգի դեմ պայքարի ամրապնդմանը: ՀՀ տարածքում թրաֆիկինգի զոհերի մասին տեղեկությունը լրիվ չէ եւ ճշգրտման է ենթակա: Հասարակական կազմակերպությունների տվյալներով 2007-ի ընթացքում թրաֆիկինգի ոլորտում բացահայտվել է 8, իսկ 2008-ին` 4 հանցագործություն: Էվա Բյեդեն նաեւ նշեց, որ թրաֆիկինգի զոհերի 80 տոկոսը կանայք են կազմում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |