Փաշինյան․ Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար10 ապրիլի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այդ մասին նա խոսել է ԱԺ–ում ՝ ներկայացնելով կառավարության 2023-ի ծրագրի կատարողականը: Ըստ Փաշինյանի պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը»։ Փաշինյանն ասել է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։ Ըստ նրա, 44-օրյա պատերազմից հետո բանավեճ է սկսվել պատմական և իրական Հայաստանների շուրջ։ «Ես և կառավարությունը միայն 2022 –ին ենք արձանագրել, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել։ Այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգության ապահովման համար»,- ասել է Փաշինյանը։ Նա կարծիք է հայտնել, որ այժմ սահմանազատում է ընթանում պատմական ու իրական Հայաստանների միջև։ Ընդ որում , ըստ նրա, «այդ գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը»։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |