Վարչապետ․ Պատմական Հայաստանի տեսլականը մեզ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը և պահելու է ֆորպոստի կարգավիճակում10 ապրիլի 2024 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության 2023-ի ծրագրի կատարողականը, խոսել է պատմական ու իրական Հայաստանի մասին, որոնք, իր կարծիքով, ոչ միայն համատեղելի չեն, այլ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Նա հավելել է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։ «Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում։ Իսկ ֆորպորստը ոչ սահմանների, ոչ ինքնիշխանության, ոչ անկախության, ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի։ Նա կարիք ունի միայն հովանավորության։ Անկախությունից ի վեր դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության մասին, քանի որ դա պետք է եղել պատմական Հայաստանին,՝ չնկատելով որ իրական Հայաստանի սահմանների, տարածքային ամբողջականության խախտելիությունն անխուսափելի դարձնող գործելաոճ ենք որդեգրել»,–ասել է նա։ Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Պատմական ու իրական ՀՀ-ն համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |