ԱՀՀ վստահ է` Հայաստանը լուրջ զիջումների չի գնա հայ-թուրքական եւ ղարաբաղյան բանակցություններում 8 մայիսի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) չի կիսում հայ հանրության անհանգստությունն այն հաշվով, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է լուրջ զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Մենք ողջունում ենք ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցությունները: Դա նորմալ է, երբ հասարակության շրջանում այդ հարցերի առնչությամբ անհանգստություն կա: Բայց ես զարմանում եմ, որ մարդիկ քննադատում են ղեկավարության քայլերը միայն պատճառով, որ իրենց հայտնի չեն բանակցությունների մանրամասները կամ որ իրենք հավատում են թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններին»,- հայտնել է ԱՀՀ ներկայացուցիչը` ավելացնելով, որ չի հավատում այն ասեկոսեներին, որ Հայաստանն արդեն լուրջ զիջումների է գնացել կամ գնալու է:Ինչպես նշել է Արփի Վարդանյանը, բանակցային գործընթացում կան մանրամասներ, որոնք չի կարելի բացահայտել: «Մենք չենք կարող Հայաստանի ղեկավարությունից պահանջել միանգամից պատմել մեզ բանակցությունների բոլոր մանրամասների մասին: Այդպիսի փորձառություն չկա, որ բանակցային գործընթացում գտնվող երկրները բացահայտեն բանակցությունների մանրամասները: Այդպիսի բան ոչ մի տեղ չի լինում»,- հայտնել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը: Պատասխանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Վաշինգտոնում հանդիպելուց Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հրաժարվելու մասին հարցին` Արփի Վարդանյանը հայտնել է հետեւյալը. «Ինձ թվում է, որ ANCA-ի այդ քայլը սեփական դժգոհությունն արտահայտելու միջոց էր»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը |