Շարմազանով․ Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է![]() 10 ապրիլի 2024 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշել է, որ պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։ Նա հավելել է, որ պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ և Արցախի Հանրապետության գոյությունը։ «Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։ Ֆորպո՞ստ… Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» (ձեւակըրպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է): Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։ Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»,-գրել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Ըստ Փաշինյանի պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը»։ նՓաշինյանն ասել է, թե պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |