Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում10 ապրիլի 2024 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի այն ձեռնարկություններում, որոնք որպես գույք պարտքի դիմաց փոխանցվել են ռուսական կողմին: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում վճարել պարտքը և հետ ստանալ մոտ 93 մլն դոլարի դիմաց 2002-ին Ռուսաստանին փոխանցած ռազմավարական հզորությունները, այդ թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը։ Փաշինյանը պատասխանել է, որ թեման ռուս գործընկերների հետ քննարկել են և կոչը ռուսական կողմին եղել է ոչ թե օբյեկտները հետ վերցնելն, այլ ներդրումներ անելը, հայտնում է «Ազատությունը»։ «Այդ կարողությունների պոտենցիալն, ըստ էության, օգտագործված չէ։ Շատ բաներ կան, որ ուղղակի դռները փակված են, և այս հարցը մենք Ռուսաստանի կառավարության գործընկերների հետ քննարակել ենք», - հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ անձամբ քննարկել է նաև «Մարս» գործարանի հարցը։ «Ես անձամ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը, և այդ շեշտադրումներով, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են և այսօր դրա չնչին տոկոսն է որևէ ձևով զբաղված, և հետևաբար պետք է աշխատի այդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը», - ասել է Փաշինյանը։ 2001թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Պուտինն ու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկեցին Ռուսաստանին Հայաստանի ունեցած 114 միլիոն դոլարի պարտքը մարելու խնդիրը: Մասնավորապես, պարտքի դիմաց Ռուսաստանին առաջարկվեցին հայաստանյան մի շարք ձեռնարկություններ, և մեկ տարի անց Հայաստանը 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց Հրազդանի ջերմակայանը, «Մարս» գործարանը և 3 գիտական հաստատություններ՝ Մաթեմատիկական մեքենաների, Նյութագիտության և Ավտոմատ կառավարման ինստիտուտները: Ընդ որում, «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը հայկական կողմից ստորագրեց այն ժամանակ դեռ պաշտապանության նախարար Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |