Սյունիքում առատ տեղումների պատճառով ճանապարհներին քարաթափումներ են լինում

Սյունիքում առատ տեղումների պատճառով ճանապարհներին քարաթափումներ են լինում

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթապահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---