ԶԼՄ․ Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ կնշանակի ՀՀ–ում11 ապրիլի 2024 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանը ռազմական կցորդ կունենա 10 նոր երկրներում, առաջին անգամ՝ նաև Հայաստանում, հայտնում է PTI գործակալությունը սեփական աղբյուրներին հղումով։ Նշվում է, որ շեշտը դրվում է այն երկրների վրա, որոնց հետ Հնդկաստանը ռազմատեխնիկական գործակցություն ունի, գրում է ՏԱՍՍ–ը։ «Հատուկ շեշտ է դրվում այն երկրների վրա, ուր զենք է արտահանվում։ Մասնավորապես, առաջին անգամ ռազմական կցորդ կնշանակվի Հայաստանում, որի հետ Հնդկաստանն արդեն պայմանավորվել է Pinaka կայանքների, փոքր հեռահարության Akash ԶՀՀ–ների և այլ սպառազինության մատակարարումների մասին»,–ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։ Հիմնավորման մեջ ասվում է, որ երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ և որ կցորդի նշանակումը նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |