Աշոտյանի կալանքը երկարացվել է ևս 3 ամսով

Աշոտյանի կալանքը երկարացվել է ևս 3 ամսով

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Այդ մասին հայտարարել է Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը։

«Դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել ևս երեք ամիս ժամանակով՝ մինչև 2024 թ. հունիսի 15-ը ներառյալ»,-հայտարարել է նա, գրում է Panorama.am-ը։

Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ինչպես հայտնեց դատավորը, առանձին փաստաթղթով կտրամադրվի դատավարության մասնակիցներին, ինչից հետո սահմանված ժամկետում որոշման վերաբերյալ կարելի է ներքկայացնել վերաքննիչ բողոք։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 16-ին։

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն «առաջացրել է ծանր հետևանքներ»։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---