ԱԽ քարտուղարը Լիտվայում քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին![]() 12 ապրիլի 2024 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը: Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ՝ նրանք անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների, քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |