Վարչապետ․ Հիվանդության հիմքով բանակից ազատվելու անտրամաբանական ծավալներ կան

Վարչապետ․ Հիվանդության հիմքով բանակից ազատվելու անտրամաբանական ծավալներ կան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հիվանդությունների հենքի վրա զինծառայողների, զորակոչիկների կամ վարժական հավաքի մասնակիցների ազատումներն անտրամաբանական ծավալների են հասնում և որ պետք է խոսել այդ մասին հանրության հետ։

Նա հայտնել է, որ երբ ուսումնասիրություն են կատարել, տեսել են, որ այդ հիվանդությունների ցանկը այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին, նույնիսկ չնչին պրոբլեմը արձանագրվում է, հայտնում է Panorama.am-ը։

«Բայց նույնիսկ սա չէ հիմնահարցը, հետո մենք գնում տեսնում ենք՝ մեր ընթացակարգերով այդ ՄՌՏ կամ ԿՏ հետազոտությունների արդյունքներն այդ գործերի մեջ չկան, չեն պահպանվում։ Հետո հնարավոր չէ նույնականացնել, թե այդ դիսկի վրա արձանագրվածը հենց այդ մարդունն է, թե ոչ։ Որովհետև կարելի է նման տիպային կիստա ունենալ և այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա»,-հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով զինվորական ծառայությունից առողջական հիմքերով ազատման դեպքերին։

Նա նշել է, որ պետք է գնան բանակի բարեփոխումների ճանապարհով, որովհետև այդտեղից է սկսվում՝ և՛ զինծառայության որակը, և՛ սոցիալ հոգեբանական հատվածները։

«Պետք է կորելացիաներ լինեն։ Սոցիալական ցանցերում հավանությունների արժանացող գրառումների, նյութերի և վարժական հավաքների ծանուցումներ ստացողների կորելացիան պետք է լինի։ Եթե այն չկա, ուրեմն ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ այն չէ։ Մենք սա պետք է կարգաբերենք»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ այդ ուղղությամբ քաղաքական որոշումներ կայացվել են, բայց պետք է դրանց իրավական լուծումը շուտ տրվի։

Ընթերցեք նաև․ Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային կդառնա, նաև Azdarar.am–ի միջոցով

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---